Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հունաստանի դեմ՝ չհայտարարված պատերազմ

Հունաստանի դեմ՝ չհայտարարված պատերազմ
13.06.2015 | 17:28

Եվրոպական երկրները, վարկատուներն ու ներքին ընդդիմությունը Հունաստանի դեմ իսկական պատերազմ են ծավալել, սակայն կառավարությունը չի թողնի նախընտրական խոստումները՝ հայտարարել է աշխատանքի նախարար Պանոս Սկուրլետիսը մայրաքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Նախարարն ընդգծել է, որ կառավարության ու ՍԻՐԻԶԱ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ՝ պարզաբանելու իրավիճակն այս բարդ շրջանում։ «Նախկինում երբեք կառավարությունը, որը ստացել է հստակ ժողովրդական մանդատ, չի բախվել նման պատերազմի՝ ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտերկրից։ Եթե մենք խոսեինք այլ դարերի մասին, ես կասեի, որ մեր սահմաններին կանգնած են զորքեր և շրջափակում են մեզ։ Դա տեղի է ունենում մեր բանկերի հետ. խոսքը չհայտարարված պատերազմի մասին է»,- ասել է Սկուրլետիսը։ Նրա խոսքով՝ հույն ժողովուրդը պետք է միավորվի։ Նախարարը կարծում է, որ խոսքը միայն վարկատուների պահանջների մասին չէ, նպատակն ավելի խոր է՝ խաթարել վստահությունը կառավարության նկատմամբ, որ խախտի խոսքն ու նախընտրական խոստումները՝ ինչպես եղել է նախկինում։

Դիտվել է՝ 3679

Մեկնաբանություններ